Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. ԱԳՆ

Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին եւ երբեւէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Այս մասին մեկնաբանություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ: «Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,-ասված է ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունում: Ավելի վաղ ՀՀ-ում Ուկրաինայի մեկնաբանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմի տարածք այցի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ