ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջը։

«Այսօր ՀՔԾ-ից ստացա հանցագործության մասին հաղորդմանս պատասխանը և, «ի զարմանս» ինձ, մերժել են քրեական գործ հարուցել քր.օր.-ի 181-րդ հոդվածով: Բնականաբար, ՀՔԾ սույն որոշումը կբողոքարկեմ բոլոր հնարավոր ներպետական ատյաններում, իսկ ամենավերջում, վստահաբար, Նիկոլ Փաշինյանի կատարած բազմաթիվ հանցանքներին կգումարվի նաև 181-րդ հոդվածի հատկանիշներն, ուղղակի Նիկոլին զուգահեռ պատասխանատվության կենթարկվի նաև ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննիսյանը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամսոնյանը։

 

Հիշեցնենք՝ Սամսոնյանը, մասնավորապես, հարց էր բարձրացրել այն մասին, թե որքանո՞վ է օրինական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի առանձնատուն տեղափոխվելը:

 

Սամսոնյանը նշել էր, որ վարչապետն օրենքի խախտմամբ է տեղափոխվել առանձնատուն, քանի որ օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք»:

 

 

Քաղաքականություն