Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում՝ «Հանգիստ վեր ընկեք տեղներդ». ԲՀԿ փորձագետ

ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ արձագանքելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի գառմանը.

 

«Որպես մեծահոգի մարդ՝ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.

Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:

 

Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես:

Ցտեսություն:

 

ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության փորձագետ`Վահե Գրիգորյան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այս քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաև «օրենքով գողերի մասին օրենքը»։ Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ