Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին գտնվել է ոչ սթափ վիճակում. մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 13-ին, ժամը 18:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից: ԱԻՆ լրատվական ծառայության թարմացված տվյալների համաձայն` կատարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին մոտեցել և բացել է դուռը:

 

Պարզվել է, որ Վիգեն Գ.-ն (ծնված 1983 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ և ոչ սթափ վիճակում: Վերջինիս  հոսպիտալացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ