ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին մեկը շատ նայի, կասի «սատանիստական բեղեր են». Փաշինյան

Արվեստի, մշակույթի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք, քաջալերենք մշակույթը, ստեղծագործական աշխատանքը Հայաստանում, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Հուզանք ու Զանգ» ներկայացման հասեցին հնչած քննադատություններին:

 

«Գրանտային ծրագրեր են իրականացվել: Սա այդ ծրագրի 22 նախագծերից մեկն է: Հիմա ԿԳՄՍ նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որ ոչ միայն թղթի վրա լինի ներկայացման մասին պատկերացում, այլև՝ վիզուալ տեսնենք, թե ինչ տեսարան է այն ունենալու: Արվեստը հենց դրանով է արվեստ, որ միշտ չէ միանշանակ», - ասաց Փաշինյանը:

 

Նա նաև նշեց՝ այս օրերի ընթացքում փորձել է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «սատանիզմ», մինչդեռ այդպես էլ չի կարողացել հասկանալ:

 

«Հայաստանում գնում է պայքար սակավագիտության և լայնամտության միջև: Եկեք արձանագրենք՝ մարդկությունը տեսել է պատմություն, երբ մարդ ասել է՝ «երկրագունդը կլոր է», դրել են վառել են, հիմա այդ վառողների գաղափարակիցները 21-րդ դարում էլ են ապրում, լավ են անում, բայց դա չի նշանակում, որ գերաններն ու լուցկին պիտի տանք իրենց ձեռքը ասենք՝ ում ուզում եք վառել՝ վառեք», - ասաց Փաշինյանն, ապա, անդադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին, ավելացրեց.

 

«Հիմա ասում եք սատանիստներ, բայց հրաժարական պահանջող մարդկան մեջ մարդիկ կան, որ մեկը շատ իրանց բեղերին նայի, կարող ա ասի՝ «սատանիստական բեղեր են», և ոչ մեկ չի կարա հակառակը ապացուցի»:


 

Քաղաքականություն

Պատահարներ