Մենք պատրաստ ենք նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում. թուրք նախարար

Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ տեղի է ունենում ճգնաժամային պահի: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի նախարար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ, գրում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը:

 

«Մենք պատրաստ ենք նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և ամրապնդել մեր ռազմավարական համագործակցությունը: Մենք լի ենք վճռականությամբ երկկողմ հետաքրքրությունների և հարգանքի հիման վրա գտնել լուծումներ՝ մեր համագործակցության զարգացման համար:

 

Հյուսիսային Սիրիայից քրդական ուժերի դուրսբերման մասին պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, իսկ քրդերն ահաբեկչական գործողություններ են իրականացնում տարածաշրջանի բնակիչների նկատմամբ»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը գտնվում է ԱՄՆ-ում: Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների չկատարման հարցը:  

Քաղաքականություն

Պատահարներ