Ռուստամ Բադասյանը մանրամասնել է, թե ինչու չի ցանկացել շարունակել աշխատանքը Աննա Վարդապետյանի հետ (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է իր արդեն նախկին տեղակալ Աննա Վարդապետյանին առաջարկել այլեւս չշարունակել համատեղ աշխատանքը, իսկ պատճառները մի քանիսն են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը, գրում է news.am-ը:

 

«Պատճառը հետեւյալն է. գիտեք՝ երկու ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն եւ դատաիրավական։ Դատաիրավականի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով Սրբուհի Գալյանն է։ Եվ երկուսի մասով, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել նախարարությունում. վարչության, կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխություն։ 

Գիտեք նաեւ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասին օրենքն է ընդունվել, որից հետո երկու վարչություն էլ է դուրս եկել նախարարության կազմից, այս ամենի կոնտեքստում մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որ առավել լավ է համապատասխանեցված չորս փոխնախարարով աշխատանքին։ Եթե նոր փոխնախարար պետք լինի, կարծում ենք, որ նա լրիվ այլ պրոֆիլի կլինի, քան տիկին Վարդապետյանն ուներ»,-ասել է Բադասյանը։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ