Սուրբ Ղազար հայկական կղզին ջրածածկ է. իրավիճակն աղետալի է

Վենետիկում տեղի է ունեցել կես դարի ընթացքում ամենամեծ ջրհեղեղը, որը հեղեղել է քաղաքի 80%-ը և արդեն երկու մարդու կյանք է խլել:

Երեքշաբթի օրը ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Մարկոսի հրապարակը, հայտնվել է ջրի տակ, քաղաքային տրանսպորտը սկսել է աշխատել ընդհատումներով:

 

Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղից: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:

Բացի այդ, կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը հարվածել է կառամատույցին: Դրանով մի քանի տարի առաջ հայ նավաստիները ճանապարհորդել էին ողջ աշխարհում:

 

Իրավիճակը համարվում է աղետալի. եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չընկնի, ապա կղզին կարող է լիովին անցնել ջրի տակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենետիկի տարածքի 80 տոկոսից ավելին ջրածածկ է:

Քաղաքականություն

Պատահարներ