ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական-հասարակական ունեցվածքի կատարած գողությունը բացահայտվել է

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի եւ Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։

 

Հափշտակել էին տարբեր տրամաչափի մի քանի հարյուր մետր խողովակ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատճառվել է 2 միլիոն դրամից ավելի վնաս։

 

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տեւած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին պետական-հասարակական ունեցվածքի գողության մի շարք հանգամանքներ, որոնց հիման վրա կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ 58-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն տվեց։

 

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ կասկածյալը խողովակները խոշոր բեռնատար «Կամազով» տեղափոխել է Գեղարքունիքի մարզ եւ գողոնի մի մասը մի քանի հարյուր հազար դրամով վաճառել մի ընկերության տնօրենի, մյուս մասը դարձյալ մի քանի հարյուր հազար դրամով վաճառել է ջրահեռացման աշխատանքներ կատարող մի տղամարդու։

Քննությունը շարունակվում է։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ