Ուզում էի ինձ պատուհանից գցել. միջանցք եմ դուրս գալիս ասում են՝ ինքը թող միջանցք դուրս չգա. ՄԻԱՎ-ով վարակված երեխայի մայր Aravot.am

ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկի մայրը հոգեբանական ծանր վիճակում է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրական աշխարհ. իրական մարդիկ» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող Աննա Ավետիսյանը: Նա օրերս այցելել է փոքրիկին ու մորը, նրանք դեռ «Արաբկիր» բժշկական կենտրոնում են: Աննա Ավետիսյանն ասաց, որ նախապես թույլտվություն էր ստացել այցելելու փոքրիկին: Նրա հիվանդասենյակը գտել են դռան վրա փակցված գրառմամբ՝ «հիվանդը մեկուսացված է: Խնդրում ենք առանց դիմակի եւ համապատասխան հանդերձանքի չմտնել հիվանդասենյակ»: 

 

Ավետիսյանն ասաց, որ այսպիսի գրառմամբ հիվանդանոցը խտրական վերաբերմունք է ցուցաբերում: ՀԿ-ի սոցիալական աշխատողը դիմել է բժիշկներին եւ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով հեռացնել դռան վրայի գրառումը: Հեռացրել են, բայց հետո այլ գրառում են փակցրել՝ «Խնդրում ենք հիվանդասենյակի դուռը չբացել, հիվանդին չանհանգստացնել»:

Ավետիսյանը պատմեց, որ երեխայի մայրն առանց այն էլ հոգեբանական ծանր ապրումների մեջ է, բաժանմունքի այլ հիվանդասենյակների ծնողներն էլ ճնշում են գործադրում. «Մաման ասում էր՝ երբ միջանցք եմ դուրս գալիս, քույրերն ու բժիշկներն ասում են՝ մյուս մամաներն ասում են՝ ինքը թող միջանցք դուրս չգա: Բժիշկները բացատրել են, որ մամայի մոտ վարակ չկա, երեխան էլ վտանգ չի ներկայացնում, բայց միեւնույն է…»: Աննա Ավետիսյանը նաեւ փոխանցեց փոքրիկի մոր մտահոգությունները. «Բժիշկներն ասել են՝ գուցե նույնիսկ ՄԻԱՎ չէ, այլ բան է: Նման ենթադրություններ են անում, ու մորն ավելի վատ վիճակի մեջ գցում: Մայրը նաեւ պատմել է, որ երբ երեխան շատ ծանր վիճակում էր, բժիշկներն ասել էին՝ 2 օրվա կյանք ունի, մայրն ասաց՝ ես ուզում էի ինձ պատուհանից գցել»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 

Քաղաքականություն

Պատահարներ