Վազգեն Մանուկյանի հրաժարականը դեռ չենք ստացել. վարչապետի մամուլի խոսնակ

Վազգեն Մանուկյանի հրաժարականը դեռ չենք ստացել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ 

 

Հարցին, թե որն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսից, ինչպես պնդում էր Վազգեն Մանուկյանը, չէր պատասխանում զանգերի և հանդիպումներ Հանրային խորհրդի անդամների հետ չէին լինում՝ Կարապետյանը պատասխանեց. «Դե ներկայացրել՝ ներկայացրել է, հիմա նոր զարգացում կա, եկեք զարգացումից խոսենք, ինչու հետ գնանք, թե ինչ է նախկինում խոսել։ Հիմա պարոն Մանուկյանի հրաժարականը կառավարությունում ստացել են, թե չէ ու խոսենք դրա մասին»,-ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին հրավիրված Հանրային խորհրդի նիստի ընթացքում քննարկվում էր, թե արդյոք պետք է Հանրային խորհուրդը թե ոչ։ Նիստի ընթացքում Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը պայմանավորվել էին պարբերաբար հանդիպումներ ունենալ, մինչդեռ հուլիսից ոչ միայն նման հանդիպումներ չեն եղել, այլև Փաշինյանը չէր պատասխանել Մանուկյանի հեռախոսազանգերին։ «Դա աննախադեպ էր, եթե նախկինները ինչ-ինչ պատճառներով չէի պատասխանում զանգերին, հետո գոնե հետ էին զանգում։ Փաշինյանը այդպես էլ չզանգեց»,-ասել էր Վազգեն Մանուկյանը։ Կարապետյանին հարցրինք, թե ինչով էր պայմանավորված Հանրային խորհրդի հետ աշխատելու ցանկության բացակայությունը։ Նա պատասխանեց, որ Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է։ «Կառավարությունն ակնկալում է խորհուրդներ, սպասում է այդ խորհուրդներին ու գնահատում է՝ խորհուրդները լավն են, թե վատն են»։ Դիտարկմանը, թե խորհուրդները լսելու և քննարկելու համար նախկինում հանդիպումներ էին լինում, հետո ինչ-որ փուլում դա դադարել է, ինչով է դա պայմանավորված, Կարապետյանը պատասխանեց, որ ապրիլին Փաշինյանը հանդիպել է, իսկ եթե Սերժ Սարգսյանի կառավարության հետ հանդիպումների մասին եք ասում, ապա ես անբարո կառավարության նախաձեռնությունները եկեք չմեկնաբանեմ»։

Քաղաքականություն

Պատահարներ