Վթար Իսակովի պողոտայում. վիրավոր երեխային տեղափոխել են հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 12-ին, ժամը 22։31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra F» (վարորդ՝ Աբրահամ Գ., ծնված 1997 թ.), «Mercedes C180» (վարորդ՝ Էրիկ Բ., ծնված 1994 թ.), «Toyota Corolla» (վարորդ՝ Մնացական Հ., ծնված 1979 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Էրիկ Ու,, ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (երեխա) հոսպիտալացվել է (գտնվելու վայրը եւ տվյալները չի հաջողվել պարզել):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Քաղաքականություն

Պատահարներ