Ամենից շատ Հայաստան են այցելում ռուս զբոսաշրջիկները. էկոնոմիկայի նախարար

2019թ–ի 9 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 14.4 տոկոսով։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

 

«Ամենից շատ Հայաստան են այցելում Ռուսաստանի զբոսաշրջիկները։ Ընդհանուր 1.46 մլն մարդուց 9 ամիսներին նրանց թիվը 646 000 է կազմել։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 1.3 տոկոս»,– ասաց Խաչատրյանը։

 

Ըստ պաշտոնական վիճակագրության` նույն ժամանակահատվածում ԱՄՆ–ից Հայաստան ժամանողների թիվն աճել է 18.5 տոկոսով, Ֆրանսիայից` 21, Լիբանանից` 29, Նիդեռլանդներից` 23, Հարավային Կորեայից` 37.6, Չինաստանից` 41.7, Ճապոնիայից` 18.1 տոկոսով։

 

Էկոնոմիկայի նախարարի խոսքով` սա վկայում է, որ Հայաստանը զբոսաշրջային հետաքրքրություն է առաջացրել զարգացած երկրներում։ Նախարարը հույս հայտնեց, որ 2020թ–ին ևս այս միտումը կպահպանվի։

 

Քաղաքականություն

Պատահարներ