Ավտովթար՝ Արցախում. կա 3 զոհ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Քաշաթաղի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների վարչության և Արցախի ոստիկանության ծառայողները:

Նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղռմաչյանի անվամբ:

Տեղի իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև վարորդի և մահացածների ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ