Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. մեքենան հայտնվել է Դեբեդ գետում

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 20 UU 284 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել մայթեզրին և հայտնվել Դեբեդ գետում։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ս-ն և նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Հ. Դ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել են։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ