Այս պահին օրգանների վաճառքի մասին տեղեկություններ չկան. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հարկավոր է սատանայի հետ կապված մարդկանց գտնել. 

«Հանձնարարական է եղել ուսումնասիրել որոշ մարդկանց, և կոնկրետ հանձնարարություններ կան: Կան շատ մտահոգ մարդիկ»: 

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձավ օտարերկրյա քաղաքացիների կողմից հայ երեխաների որդեգրման վտանգի մասին և նշեց, որ նմանատիպ խնդիրները և՛ ԱԱԾ-ի, և՛ այլ կառույցների օրակարգում են: 

Նա նշեց, որ այս պահին օրգանների վաճառքի մասին տեղեկություններ չունի:

Քաղաքականություն

Պատահարներ