Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել

Ոստիկանության Գորիսի բաժնի պարեկայինները նոյեմբերի լույս 13-ի գիշերը ստուգման նպատակով կանգնեցրել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Արտաշատի բնակիչ մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «ԿամԱԶ»-ը բարձված է եղել մոտ 27 խորանարդ մետր փայտանյութով։ «Վարորդը հայտնել է, որ փայտանյութը գնել է մի ընկերությունից։ Բեռի ձեռքբերման օրինականությունը ստուգվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Քաղաքականություն

Պատահարներ