Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում

Նոյեմբերի 14-ին, ժամը 17:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնում հրդեհ է բռնկվել: 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:35-ին: Այրվել են մոտ 1500 քմ չորացած տերևներ, փայտի թափուկներ և մացառուտ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 8 փրկարար ծառայող և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մեկ աշխատակից:

Քաղաքականություն