Կառավարությունը գումար հատկացրեց աղետի գոտու 227 ընտանիքի տուն տրամադրելու համար

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․

 

121 ընտանիք Լոռիում,

90 ընտանիք Շիրակում,

16 ընտանիք Արագածոտնում։

 

Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել է, որ իրենց ձեռնտու է ունենալ վկայագրեր և դրանց միջոցով գնել բնակարաններ։ Մյուսների համար պետք է լինի բնակարանների շինարարություն։

 

Այս ծրագրի համար կառավարությունը կտրամադրի 1 միլիարդ 291 միլիոն դրամ, իսկ գումարները պատրաստ կլինեն արդեն մինչև տարեվերջ։


 

Քաղաքականություն

Պատահարներ