Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներր

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցի վերջնամասում բախվել են Վանաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հակոբ Թ-ի վարած Volkswagen Vento մակնիշի 71 OX 711 համարանիշի, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 53-ամյա Ժորա Ն-ի վարած Toyota Land Cruiser Pardo մակնիշի 15 ՏՍ 144 համարանիշի, Նոյակերտ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Ռոման Ս-ի վարած Lada Priora մակնիշի 34 TA 165 համարանիշի և Վանաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Խ-ի վարած ВАЗ 2101 մակնիշի 95 QQ 055 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հակոբ Թ-ի ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ, 69-ամյա Տիրուհի Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Քաղաքականություն