Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի բակում

Մեր տեղեկություններով՝ երեկ կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՝ թիվ 116 հիմնական դպրոցի բակում։ Կրակոցների հետևանքով  զոհեր կամ տուժածներ չկան։

 

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կրակոցներ արձակած տղամարդու թիրախում ոչ թե մարդիկ են եղել, այլ թափառող շները։ Տղամարդը ինչ-ինչ պատճառներով թափառող շներ է ոչնչացրել։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկաններին կարճ ժամանակում հայտնի է դարձել տղամարդու ինքնությունը։ Նա զենքով ու մեքենայով տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:

 

Հավելենք, որ դեպքի առթիվ տեղեկություններ է փոխանցում նաև Դինգո թիմը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով լուսանկարներ:

 

Ներկայացնենք գրառումը. 

 

 

Քաղաքականություն