Մերժվել է Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի ներկայացրած բողոքը՝ վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

 

Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին հոկտեմբերի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։


 

Քաղաքականություն

Պատահարներ