Մոսկվայում սպանված հայ մարզիկը սպանության գործով վկա էր

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Մոսկվայում սպանել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա բռնցքամարտիկ, Հայաստանի քաղաքացի Աշոտ Բոլյանին: 

 

Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ Բոլյանին սպանել են նոյեմբերի 13-ի երեկոյան, Նախիմովյան պողոտայում, Բոլյանը տեղում մահացել է իր մեքենայի մոտ: Hetq.am-ը մանրամասներ է հայտնել սպանված հայ բռնցքամարտիկի մասին:

 

Աշոտ Բոլյանը Կայարացի Թևոսիկ անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանության գործով առանցքային վկա էր: Նա մտերիմ հարաբերություններ ուներ Իսրայել Սարգսյանի հետ, որը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել Արթուր Սաֆարյանի սպանությունը Մովսես Ներսիսյանին պատվիրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու համար Մովսես Ներսիսյանին սպանելու համար:

 

Բոլյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև սպանված Արթուր Սաֆարյանի, Սաֆարյանների մտերիմ Տիգրան Ասատրյանի հետ, որը մեղադրյալ է եղել Արթուր Սաֆարյանի սպանության գործով, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.

 

 

Քաղաքականություն