Քոլեջում կրակոցների շարժառիթը աղջկա բռնաբարության համար վրե՞ժն է եղել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 19-ամյա Դանիլ Զասորինը կրակահերթ է բացել Բլագովեշչենսկի շինարարական քոլեջում՝ վրեժ լուծելով իր ընկերուհու համար, որին բռնաբարել էին, հայտնում է «360»-ը:

 

Այս վարկածի մասին պատմել են քոլեջի երկու ուսանողները:

 

«Նրանք բռնաբարել են տղայի ընկերուհուն հանրակացարանում»,- ասել է ուսանողներից մեկը:

Տուժածը չի դիմել իրավապահ մարմիններին:

 

Հաղորդվում է, որ Զասորինը զայրացել է իր սիրած աղջկա հետ կատարվածի պատճառով, հրացան է վերցրել և գնացել քոլեջ:

Նշվում է, որ նա կրակել է նրանց վրա, ովքեր, իր կարծիքով, մեղավոր են եղել բռնաբարության մեջ:

 

ՌԴ Քննչական կոմիտեն ներկայումս ստուգում է տեղեկատվությունը: Աղջիկը և նրա ընտանիքը կանչվելու են հարցաքննության:


 

Քաղաքականություն

Պատահարներ