«Ryanair»-ն արդեն հաստատել է չորս ուղղություններ, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը. Ռևազյան

Ութ հաստատված նոր ուղղություններ ունենք, բայց նախատեսում ենք, որ մինչեւ ամառային սեզոնի բացումը, կլինեն տասից ավելի: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը:

 

««Азимут» ավիաընկերությունը, որը ռուսական է ու բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. նրանց չվերթներն սկսվելու են դեկտեմբերի 14-ից»,- ասաց Ռեւազյանը:

Ռեւազյանի խոսքով՝ «Ryanair»-ն արդեն հաստատել է չորս ուղղություններ, բայց նախատեսում է ավելացնել եւս երեքը: 

 

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը:

 

«Շատ ավելի լավ։ Էդ որ ասում եք՝ բոլորն իրականություն դառնա, կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ