ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազնավուրի քույրն ու աղջիկը զվարճացնում են Ազնավուրի թոռնիկին

Աշխարհահռչակ երգչի դուստրը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ երաժշտությունն իրենց կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում:
 

Աշխարհահռչակ ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել` ընտանիքի ուրախ առօրյայից:

«Խենթ ավանդույթները շարունակվում են: Դա անհրաժեշտ է: Եվ ես զվարճացնում եմ Աիդային՝ երգելով ամեն տեսակի երգեր, որովհետև դա նրան դուր է գալիս»,- տեսանյութին կից գրել է Սեդա Ազնավուրը:

 

Տեսանյութում Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, դաշնամուր է նվագում, իսկ նրա կողքին կանգնած է շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը  որդուն՝ Միսակին, գրկած: Նիկոլայի կողքին կանգնած է կինը՝ Քրիստինա Սարկիսյանը:

Նշենք, որ Նիկոլա Ազնավուրը, հարցազրույցներից մեկի ընթացքում պատմել էր, որ որդուն անվանել է նախապապերի պատվին։

 

 

 

Քաղաքականություն