«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանի հոր դեմ ցուցմունք են տվել. աշխատանքից ազատման իրական պատճառները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը համակարգում լավ համբավ էր ձեռք բերել, ու կարծես նրա աշխատանքից դժգոհություն չկար: Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ փոխնախարարի հրաժարականը, ըստ ամենայնի, կապվում է նրա հորն առնչվող մի քրեական գործի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ա. Վարդապետյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի չշահարկեն, թե օգնում է հորը խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից:

Սեպտեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե իրավապահները պարզել են, որ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք ապօրինի ներգործել են մարդկանց վրա, որ­պեսզի նրանք փող փոխանցեն «Խութ» բարեգործական հիմնադրամին, իսկ «Խութ»-ի տնօրենը փոխնախարար Վարդապետյանի հայրն է՝ Կարեն Վարդապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք անձինք ցուցմունք են տվել Ա. Վարդապետյանի հոր դեմ, հարցաքննել են նաև Կարեն Վարդապետյանին, որը, սակայն, հերքել է իր կապն այդ գործարքների հետ: 

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ