Երևանում վարորդական իրավունք չունեցող 26-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու. վերջինս մահացել է.

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անուշ Ներսիսյանն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում՝ թիվ 4 էլեկտրասյան մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ոսկանյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ներսիսյանն աշխատում է «Կովկասյան խոհանոց» թոնրատանը՝ որպես մատուցողուհի, իսկ մահացածը Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի եղբայրն էր։

Քաղաքականություն

Պատահարներ