Ինչ որ բան, ինչ որ տեղ սխալ է. Հայաստան-Հունաստան

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի J խմբի 9-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Հունաստանին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին առավել սուր գրոհում էին հույները: Հայաստանի ընտրանին դեռևս փորձում էր «կարդալ» խաղը: Հույներն ակնհայտ առավելությամբ էին գործում, որը գոլի վերածեցին 34-րդ րոպեին: Խաղային իրավիճակում արագ կողմնորոշվեց և հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Դիմիտրիս Լիմնիոսը: Թիմերն ընդմիջման գնացին հույների նվազագույն առավելությամբ:

 

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին առավել ակտիվ էր և նույնիսկ կարողացավ գրավել մրցակիցը դարպասը, սակայն մրցավարն այն համարեց խաղից դուրս իրավիճակից խփված գոլ: Որքան մոտենում էր խաղի վերջին րոպեները, հույներն այնքան ավելի շատ էին սկսել տիրել գնդակին և նախաձեռնությանը: Ի վերջո ընտրական փուլի տնային վերջին խաղում Հայաստանի ընտրանին 0:1 հաշվով պարտվեց Հունաստանին:

 

Հայաստանի ազգային ընտրանին Եվրո-2020 որակավորման փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին Պալերմո քաղաքում մրցելով Իտալիայի հետ:

 

Քաղաքականություն

Պատահարներ