Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը. Իտալիայում ՀՀ դեսպանությունն

Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցություն է հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:  Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

 

«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:


Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։ Քեզ հետ ենք, Վենետիկ»,-նշված է գրառման մեջ:

 

Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: 

Քաղաքականություն