Խոշոր ավտովթար Երևանի Հրազդան կիրճում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի ճանապարհին, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 88 XV 818 համարանիշի և Mercedes մակնիշի 36 NՍ 448 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: 

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 

Քաղաքականություն