Մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու միֆը. «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյան

Քաղաքային նոր իշխանության հնգամյա ծրագրում մետրոյի եւ ճոպանուղու մասին գրված է. սկիզբ՝ 2019, ավարտ՝կախված ներդրումներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Մետրոյի նոր կայարանի եւ ճոպանուղու միֆը»:

Նա, նաեւ ընդգծել է. «Ընկերնե՛ր, այդ էսքիզը կարող է անել ճարտարապետական ավարտած, կամ նույնիսկ դեռ սովորող ցանկացած մեկը, բայց այ իրագործման համար Ձեր նշած ներդրումներին սպասում էին նաեւ քաղաքապետեր Համբարձում Գալստյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Միրզոյանը, Վանո Սիրադեղյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալբերտ Բազեյանը, Ռոբերտ Նազարյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը: 

Հ.Գ. Ավա՛րտ նշեք, ավա’րտ … կամ գոնե պոպուլիստական հայտարարություններ մի արեք, որի իրագործման վրա վստահ չեք»:

Քաղաքականություն

Պատահարներ