Նախկին պաշտոնյաները կասկածվում են անօրինական ճանապարհով գույքը անհատույց ձեռքբերելու մեջ

ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ կասկածվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: 

 

Գույքի արժողությունը կազմում է շուրջ 5 մլն դոլար:

 

Քաղաքականություն

Պատահարներ