Փարիզում ցույցերը ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կրկին վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: 

Իրավապահները Փարիզում ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Կա 16 ձերբակալված:

Ի դեպ, վաղը լրանում է «դեղին բաճկոնների» ակցիաների մեկ տարին: Այդ առիթով այսօր և վաղը Ֆրանսիայում կազմակերպվելու են ավելի քան 200 ցույցեր: Ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, այսօր փակել է մետրոյի 23 կայարան:

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սկսվել են անցյալ տարվա նոյեմբերի 17-ին: Բողոքի առիթ էր դարձել վառելիքի գնի բարձրացումը, սակայն հետագայում ցույցերն ավելի լայն մասշտաբ էին ստացել:

 

Տեսանյութը՝ Euronews

Քաղաքականություն

Պատահարներ