Աբովյանում ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ այրվում է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:19-ին, մարվել՝ 04:29-ին: 

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը և առջևի երկու անվադողերն՝ ամբողջությամբ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ