Հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքում

Այսօր ժամը 16:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին, մարվել՝ 17:49-ին: 

Մասամբ այրվել են Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, ջերմահարվել՝ 15 քմ: 
 

Քաղաքականություն

Պատահարներ