Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջնակարգ կրթության կորցրած ատեստատը և հիմնական կրթության կորցրած վկայականը վերականգնելու համար քաղաքացին պետք է դիմի տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը՝ ներկայացնելով. 

ավարտական փաստաթուղթը կորցնելու մասին դիմում, 
անձնագրի պատճենը, 
դպրոցում այդ ժամանակահատվածի արխիվի բացակայության դեպքում՝ նաև արխիվային տեղեկանք՝ գնահատականների նշումով: 

Դիմումը ստանալուց հետո ուսումնական հաստատության տնօրինությունը սկսում և ավարտին է հասցնում կորցրած փաստաթղթի կրկնօրինակը քաղաքացուն տրամադրելու գործընթացը: 
Փաստաթղթի կրկնօրինակը քաղաքացուն տրվում է անվճար: 

 

Քաղաքականություն

Պատահարներ