Խոշոր եղջերավոր անասունների գողություն Կոտայքի մարզում. այս անգամ տարել են 12 անասուններ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, 16-ին, խոշոր եղջերավոր անասունների հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 54-ամյա Մրազ Ավդալյանը ոստիկանության Նաիրիի բաժին է ահազանգել և հայտնել, որ նոյեմբերի 15-ի ժամը 19։00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում Եղվարդ վարչական շրջանի արևելյան հատվածում գտնվող իրեն պատկանող անասնագոմից անհայտ անձը կամ անձինք դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել իրեն պատկանող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Հայկ Թումանյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործութունը բացահայտելու, անասունները հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Քաղաքականություն

Պատահարներ