ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան

«Շրջում եմ Նոր Հաճնով, այցելում եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի, մոմ վառեցինք երեկվա ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Շրջայցի ընթացքում նրան էին մոտենում բնակիչներ, երեխաներ: 

«Եկեք քննարկենք, որտեղ տեսանք, որակի հետ կապված խնդիրներ չկան, մասշտաբային ծրագրեր են»,- ասաց վարչապետը: 

Նրան ուղեկցում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ