Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Տրանսանատոլիական գազատարի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը նշել է, որ TANAP-ը ներկայիս ամենակարևոր նախագծերից է:

 

«Մենք մտադիր ենք շինարարության ավարտին նվիրված պաշտոնական միջոցառումն անցկացնել նոյեմբերի 30-ին: Նախատեսված է, որ միջոցառմանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- ասել է Դոնմեզը:

Քաղաքականություն

Պատահարներ