Լոնդոնում Բորիս Ջոնսոնի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել

Լոնդոնում բողոքի ակցիա է կազմակերպվել: Ցույցի կազմակերպիչները մասնակիցներին ուղղորդել են երկհարկանի, բաց տանիքով ավտոբուսից: Ցուցարարները իրենց բողոքն են արտահայտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դեմ, որն առաջադրված է դեկտեմբերի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հերթական անգամ չհաստատեց Եվրոպական Միության կազմից երկիրը դուրս բերելու պայմանների շուրջ Բրյուսելի հետ կնքված համաձայնագիրը:

Քաղաքականություն

Պատահարներ