10 ռուս աշխատակից է Հայաստան եկել. Գյումրու Լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները բողոքում են

Գյումրիի Լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները դարձյալ բողոքում են: 30-ից ավելի մեքենավարների բողոքի պատճառն այս անգամ աշխատավարձերի բարձրացումը չէր, թեև նշեցին, որ այս պահանջով բողոքներից հետո էլ արդյունքի չեն հասել:

 

Հիմա էլ, ըստ մեքենավարների, Լոկոմոտիվային դեպոյի ղեկավարությունը նրանց այսօրվանից հարկադրաբար հանգստի է ուղարկում։ 

 

Աշխատանքային հերթափոխն ընդունելիս են իմացել, որ այսօր իրենք աշխատանքի չեն վարելու գնացքները, պարզել են, որ նոր ռուս աշխատողների են ընդունել, փոխարենը իրենք հարկադիր հանգստի մեջ գտնվելու դեպքում չեն վճարվելու: Աշխատողի իրավունքների ոտնահարման հայտարարությամբ մեքենավարներն արդեն  բողոք-դիմում են ներկայացրել մարզի դատախազություն և ոստիկանություն։

 

Լոկոմոտիվային դեպոյի պատասխանատուները խնդրի շուրջ բացատրություններ չեն տրվել: Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի  ղեկավար Համբարձում Կուրղինյանն հրաժարվել է նաև հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացնել լրագրողներին:

 

Ավելի ուշ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ղեկավարը  Համբարձում Կուրղինյանը պարզաբանել է, որ Գյումրիի մեքենավարներին  ոչ  մեկը  հարկադիր հանգստի չի ուղարկել և որևէ աշխատողի  աշխատանքային իրավունք չի խախտվել :

 

 

 Սա ընդամենը  Ռուսաստանի Դաշնությունից գործուղված  մեքենավարների համար մասնագիտական փորձի փոխանակում  է իրականացվում և սա ժամանակավոր գրոծընթաց է, որից հետո տեղի մեքենավարները կշարունակեն աշխատել բնականոն գրաֆիկով , իսկ չեկած օրերի դիմաց չվճարելու  պատաճռներ չկան : Ըստ Լոմոկտիվայի դեպոյի  ղեկավարի  մեքենավարները ամսական  աշխատանքային օրերի քանակը և ըստ այդմ աշխատավարձը պահպանվում է : Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը  Համբարձում Կուրղինյանը վստահեցրել է, որ նոյեմբերի 1-ից 10 տոկոսի չափով խոստացած բարձրացումը լինելու  է։

Քաղաքականություն

Պատահարներ