Չի կարելի չաշխատել և աշխատավարձ ստանալ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը` Վահե Գրիգորյանի մասին «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

 

-Տիկին Գյուլումյան, կառավարությունը հավանության արժանացրեց եւ անհետաձգելի համարեց նախագծերի հայտնի փաթեթը, որով ՍԴ գործող դատավորների համար համապատասխան սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ստեղծվում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին։

 

-Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար այդ գաղափարը անընդունելի է, որովհետեւ ես գտնում եմ, որ չի կարելի չաշխատել եւ աշխատավարձ ստանալ։ Դա ինձ համար սկզբունքային հարց է։

 

-Գործով Սահմանադրական դատարանի կազմում , ըստ էության, ունենք փաստացի չաշխատող, բայց աշխատավարձ ստացող դատավորի նախադեպ։

 

-Գիտեք, ամեն մեկը  պատասխանատու է իր վարքագծի համար։ Ես, համենայնդեպս, այն կարծիքին եմ, որ չի կարելի չաշխատել եւ աշխատավարձ ստանալ։ Գործընկերներիս չփորձեմ  գնահատականներ տալ, գտնում եմ՝ դա կոռեկտ չէ։

 

-Տիկին Գյուլումյան, թեեւ նշվում է, որ այս մեխանիզմից  ՍԴ դատավորները բացառապես կամավորության սկզբունքով պետք է օգտվեն, բայց իրավական հանրույթը արդեն իսկ մտահոգություն է հայտնել, մասնավորապես, կամավորության երաշխիքների հետ կապված՝ նաեւ հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դուք  մտահոգություններ ունե՞ք։

 

-Ենթադրություններ չեմ անի, բնականաբար, բայց եթե ինչ-որ մեկի նկատմամբ նման ճնշումներ լինեն, երեւի թե նա  հարկադրված կլինի ընդունել, բայց ես  ենթադրություններից կխուսափեմ։ Ինքս որեւէ ենթադրություն  չեմ անի, թե դա կարո՞ղ է լինել ճնշումների ազդեցության տակ, թե ոչ։ Ի վերջո, Դուք պետք է մի բան իմանաք, երբ մարդը ճնշումների ազդեցության տակ համաձայնում է ինչ-որ քայլ անել, իր համար դժվար է խոստովանել,  որ ինքը ճնշման է ենթարկվել։ Դրա մասին   մենք  բոլորս չենք իմանա, բացի կոնկրետ այդ անձնավորությունից, որը կգնա դրան, բայց հնարավոր է, որ  ինչ-որ մեկի համար ցանկալի լինի հենց այդպես վաղաժամ կենսաթոշակի գնալ։ Դա լրիվ այլ խնդիր է։ Բացառել ճնշումները ընդհանրապես, կամ ասել, որ, անպայման, ճնշումներ են լինելու՝ անշնորհակալ գործ եմ համարում, որովհետեւ դա ենթադրությունների դաշտից է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում

Քաղաքականություն

Պատահարներ