Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար

Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Փոխնախարարը նշեց, որ գնի փոփոխության դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է դիմի Հանրային ծառայությունները կարգավորող կոմիտե, և արդեն դրանից հետո կորոշվի գազի սակագինը սպառողների համար։ 

 

«Գործող պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, այժմ բանակցություններ են վարվում»,- նշել է նա։


 

Քաղաքականություն