Մինչ հուլիս ամիսը Հայաստան է ներմուծվել 122․5 տոննա ծամելու ծխախոտ

Օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ահազանգել էր ծամելու ծխախոտի, այսպես կոչված, Սնուսի օգտագործման հետևանքների մասին։ Նախարարը նշել էր, որ իրենք կզբաղվեն կոնկրետ վաճառող խանութով։ 

 

Auroranews-ը կապ հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, պարզելու համար, թե նախարարը ի՞նչ տարբերակով է «զբաղվել» Սնուս վաճառող խանութներով և ի՞նչ  քայլեր են ձեռնարկվել շուկան մաքրելու համար։ Վերջինս նշեց, որ այս պահին կոնկրետ տվյալներ չունի, կտրամադրեն ավելի ուշ։ 

 

Նշենք նաև, որ Auroranews-ը Պետական եկամուտների կոմիտեից սնուսի ներկրման մասին։ ՊԵԿ-ի պատասխանը ներկայացնում ենք ստորև։ 

 

Տեղեկացնում են, որ ծամելու ծխախոտի վաճառքը շատ երկրներում արգելված է, դրա վնասակարության պատճառով։ 

Քաղաքականություն

Պատահարներ