Մոսկվայում դայակը երեխային թողել է լոգարանում, իսկ հետո խեղդված գտել նրան

Մոսկվայում դայակը 5 ամսական երեխային թողել է լոգարանում, որից հետո փոքրիկը խեղդվել է։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվականները, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին,հարուցվել է քրեական գործ։ 

«Փոքրիկներից մեկին տարել է սենյակ` մյուսին երկար ժամանակ միայնակ թողնե լոգարանում: Երբ կինը վերադարձել է, երեխան կյանքի ոչ մի նշան ցույց չի տվել », - ասվում է ՌԴ-ի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Դայակը ձերբակալվել է: Քննիչները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները:

Քաղաքականություն

Պատահարներ