Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում է. Կոտայքի մարզպետ

Արդեն Հայաստան է վերադարձել Արման Մարգարյանը՝ հայրը չորս երեխաների, որոնք իրենց տատիկի հետ թունավորվել էին շմոլ գազից: Այսօր ընտանիքի հինգ անդամների հոգեհանգիստն է, թաղման արարողությունը կլինի վաղը: 

 

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: 

Նշենք, որ Նոր Հաճնում ողբերգական դեպքը գրանցվել է նոյեմբերի 16-ին. չորս երեխաներն ու նրանց տատիկը հայտնաբերվել են մահացած: 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի, 14-ամյա Ժաննա Մ.-ի եւ 12-ամյա Սերինե Մ.-ի դիերը գտնվել են իրենց բնակարանում. երեխաներից երկուսը լոգարանում են եղել, երկուսն՝ անկողնում: 

Երեխաների հայրն Ուկրաինայում է եղել, երբ լսել է ընտանիքի հինգ անդամների մահվան մասին: Շտապելով վերադառնալ Հայաստան՝ Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս խախտել է միգրացիոն ռեժիմի ՌԴ օրենսդրությունը, որի համար նրան պահել են օդակայանի հատուկ պահման վայրում մինչև այս գործով դատական ակտի կայացումը: Դատական գործընթացն արագացվել է ՀՀ իշխանությունների միջամտությամբ, որի արդյունքում Արման Մարգարյանը հնարավորություն է ստացել վերջին հրաժեշտը տալ իր մորն ու զավակներին:

Քաղաքականություն

Պատահարներ