ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անառակաբարո գործողություններ անելու մեղադրանքով ՌԴ–ի կողմից հետախուզվողը գտվեց Արմավիրում

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային բաժանմունքի ծառայողները Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվող երիտասարդին։

 

Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ` նոյեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում հայտնաբերել ու բաժին բերման է ենթարկել 22-ամյա մի երիտասարդ, որը ՌԴ իրավապահ մարմինների կողմից հոկտեմբերի 24-ից հետախուզվում է անառակաբարո գործողություններ անելու մեղադրանքով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 

Հետախուզվողի հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ