Վրաստանում ցույցերը կվերսկսվեն. ընդդիմությունը հայտնել է առաջիկա ծրագրերի մասին

Թբիլիսիում շարունակվում են հակակառավարակն ցույցերը: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են առաջիկա պլանների մասին: Նրանք պլանավորում են նոյեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպել, իսկ նոյեմբերի 26-ին փակել խորհրդարանի մուտքը, շրջափակել շենքը: 

 

Ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիգմելաշվիլին ևս մեկ անգամ բարձրաձայնել է իրենց պահանջները և նշել, որ համամասնական ընտրություններն անխուսափելի անհրաժեշտություն են: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: 

 

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր 37 մարդու։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը ջրցան է կիրառել ցուցարարների նկատմամբ, ովքեր արգելափակել են Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքերը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ