Անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա Կովկասյան ընձառյուծ. Գրիգորյանը` ընձառյուծի հարձակման մասին

Նախարարության աշխատակիցները գործուղվել են Ենոքավան, այս պահին էլ գտնվում են այնտեղ, հանդիպել են նաև տուժած անձի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը`անդրադառնալով Ենոքավանի անտառներից մեկում հովազի` քաղաքացու վրա հարձակվելու դեպքին:

 

«Իրականում շատ զարմանալի էր, քանի որ այդ տարածաշրջանում տասնյակ տարիներով չի եղել կովկասյան ընձառյուծ: Ըստ նկարագրվածի և ըստ մասնագետների՝ դա եղել է  Կովկասյան ընձառյուծ»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ